Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ «ձգձգվող (առեւտրային) պատերազմին» եւ չի վախենում զոհաբերել կարճաժամկետ տնտեսական շահերը, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով «Global Times» թերթին:

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի անհիմն պահանջները, առեւտրային պատերազմը Չինաստանի տնտեսական ինքնիշխանությունը ճնշելու նպատակ է հետապնդում` Չինաստանին ԱՄՆ-ի տնտեսական վասալը դարձնելու համար»: