Թուրքական լիրայի հետագա անկումը կարող է զգալիորեն խաթարել երկրի բանկերի ավելցուկային կապիտալը, զգուշացրել է Goldman Sachs ներդրումային բանկը, հաղորդում է Reuters-ը:
Բանկի վերլուծաբանների կարծիքով, լիրայի նվազման յուրաքանչյուր 10 տոկոսը միջին հաշվով 50 բազիսային կետով ազդում է բանկի կապիտալի մակարդակի վրա: «Լիրայի աստիճանական արժեզրկումը կարող է մեծացնել բանկերի կապիտալի հետ կապված խնդիրները, հատկապես կապիտալի ավելի ցածր մակարդակ ունեցող ընկերությունների համար», - նշել են Goldman-ի վերլուծաբանները:
Ենթադրվում է, որ լիրան կարող է նվազել մինչեւ 7.1 դոլարի դիմաց:





























