Վայոց ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 7-ին ժամը 16։30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արթուր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 XC 177 համարանիշի եւ ՌԴ քաղաքացի 50-ամյա Վարդան Հովսեփյանի վարած Lexus մակնիշի H 090 HM 123 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորները՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 66-ամյա Մամրե Սարգսյանը, 28-ամյա Աստղիկ Սարգսյանը եւ 37-ամյա Մերի Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։