Թերթը տեղեկացնում է, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը որոշել է ընդլայնել իր բիզնեսը։ Նա օրերս հանդիպել է Դուբայից ժամանած ինչ-որ մեծահարուստների, որոնց հետ գործնական զրույցի է բռնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի օբյեկտում՝ «Հարսնաքարում»։
«ՉԻ» տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանում բացել «մարկետների» նոր ցանց, որտեղ պետք է վաճառվեն բացառապես արեւադարձային մրգեր։
«Նկատենք, որ ԴԱՀԿ ծառայության պետը վաղուց է զբաղվում արեւադարձային մրգերի ներկրմամբ։ Վերջինիս պատկանող արեւադարձային մրգերի մասնագիտացված «բուտկեքը» գտնվում են Երվանդ Քոչարի փողոցում։ Հիմա ԴԱՀԿ ծառայության պետը որոշել է ընդլայնել իր բիզնեսը՝ «ումից եմ վատ տղա» կարգախոսի ներքո»,-գրում է թերթը։





























