«Ժողովուրդ»-ի երեկվա համարում «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայտարարել էր. ՌԴ-ում հարուցված քրեական գործերով անցնում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որի անվան հետ է կապվում թմրաբիզնեսն ու ապօրինի զենքի առեւտուրը։
Երբ Սուրեն Խաչատրյանին թերթը հարցրել է, թե ինչպե՞ս է վերաբերում այդ հայտարարությանը, ճի՞շտ է, որ ինքն այդ ապօրինություններով է զբաղված, մարզպետը կատակել է. «Դե որ ասում ա, ուրեմն ճիշտ ա ասում, էլի»։ Ապա լրջացել է ու սկսել վիրավորանքներ տեղալ Կարախանյանի հասցեին։ Թերթի մյուս հարցին, թե Ռուսաստանի դաշնություն հաճա՞խ եք մեկնում, պատասխանել է. «Տարին մեկ անգամ՝ ստուգման նպատակով»։ «Ժողովուրդ»-ի մյուս հարցերը հունից հանել են մարզպետին։





























