Օրաթերթի տեղեկություններով, երեկ տեղացած առատ ձյան հետևանքով Ռուսաստանից, մասնավորապես` Սանկտ Պետերբուրգից դեպի Երեւան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում», փոխարենը իջել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում:
Իսկ Մինվոդիից ժամանող ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», հետ է վերադարձել: Այլ դեպքեր` չստացված վայրէջքի կամ թռիչքի հետ կապված, երեկ չեն գրանցվել: «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն ասել է, որ ողջ օրվա ընթացքում օդանավակայանում ձյան մաքրման աշխատանքներ են տարվել, տեսանելիությունը նորմալ է, ինքնաթիռների չվերթը թույլատրվում է:

Պատմություն
Տեղադրություն




























