ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է հրապարակել միջազգային որդեգրումների վերաբերյալ:

Ըստ փաստաթղթի՝ 2010 ֆինանսական տարում ԱՄՆ իշխանությունները 11 հազար 59 ներգաղթի վիզա են տվել երեխաներին, որոնց որդեգրել են ԱՄՆ-ում:

2010թ. ամերիկացիները Հայաստանից որդեգրել են 18 երեխաների: Ռուսաստանը զբաղեցրել է երրորդ տեղը (1082): Առաջին տեղում Չինաստանն է (3401), ապա Էթովպիան՝ (2513):

Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիները երեխաներ են որդեգրել մյուս հետխորհրդային երկրներում՝ Վրաստանից՝ 2, Ղազախստանից՝ 181, Ուկրաինայից՝ 445, եւ այլն: