Հայաստանի գրեթե ողջ տարածքում փետրվարի 1-ին տեղացած առատ ձյունը բավական անհարմարություննեն է ստեղծել հանրապետության ճանապարհներին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Թալին-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի հատվածում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա հատվածում ավտոմեքենաներ են խցանվել և անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 13.13-ին Թալինի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան:
Ժամը 15.48-ին Թալին-Լանջիկ ավտոճանապարհից, Թալինի «ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից խցանումից դուրս են բերվել մոտ 20 ավտոմեքենա:





























