Աբխազիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են փետրվարի 12-ին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Սուխումիի քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել է քաղխորհրդի 88 թեկնածուի՝ 26 ընտրատեղամասերում: Թեկնածուների մեջ կան նաեւ հայեր՝ գործարարներ, 25-ամյա Էրիկ Ռշտունին, 29-ամյա Էդուարդ Կալենջյանը, 27-ամա Ալեքսանդր Մկրտչյանը եւ լրագրող Լեւոն Գալստյանը: