Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մանկապարտեզներից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել:
Ոստիկանության տվյալներով, մանկապարտեզի նախկին տնօրեն Օսման Ունասալը ներխուժել է մանկապարտեզ եւ գլխից կրակել իր հաջորդին՝ Մուրատ Գյուվենջիին, ապա ինքնասպան է եղել:
Նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: Հաղորդվում է, որ հանցանքի պահին մանկապարտեզում մոտ 20 մանկիկ է եղել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:





























