Եգիպտոսի խորհրդարանի երկու պալատները դադարեցնելու են աշխատանքը՝ մինչեւ ավարտվեն ստորին պալատի՝ Ժողովրդական Ժողովի ընտրությունների արդյունքների դեմ ներկայացված բողոքների քննարկումները, փետրվարի 2-ին հաղորդել է Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտական ընդդիմության պահանջներից մեկը խորհրդարանի ցրումն է, որ ձեւավորվել էր 2010թ. Նոյեմբեր-դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում: Ընդդիմադիր ուժերի կարծիքով, ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումներ են գրանցվել:

Եգիպտոսում անցած շաբաթվանից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում` բարեփոխումների եւ 82-ամյա նախագահի պաշտոնանկության պահանջով: Բախումների արդյունքում զոհվել է 150 մարդ, մոտ չորս հազարը վիրավորվել են: