Վրաստանում փաստաթղթերի կեղծման մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մեղադրվում են կեղծ վարկային քարտերի միջոցով թանկարժեք ապրանքներ գնելու մեջ:

Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտից բջջային հեռախոսներ, նոթբուքեր եւ կրեդիտ-քարտեր են առգրավել:

Դեպքի առիթով քննություն է ընթանում, ձերբակալվածներին սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում: