Սեպտեմբերի 17-18-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը կարճատեւ այց է կատարել Շիրակի մարզ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելության նպատակն էր ծանոթանալ մարզի առջեւ ծառացած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին:

Դեսպանը այցելել է, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, ականատես եղել Վրաստանի սահմանի վրա գտնվող Բավրայի անցակետի աշխատանքներին, ծանոթացել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքին:

Այսօր «Ասպարեզ» մամուլի ակումբում կազմակերպվել է քննարկում դեսպանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ: Այցը եզրափակվել է ԳԱԼԱ հեռուստաընկերություն այցելությամբ: