Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին կրկին առաջարկվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, սակայն իր համաձայնությունը տալուց առաջ նա Սերժ Սարգսյանի առջեւ երկու նախապայման է դրել. առաջինը որ Գլխավոր շտաբի ներկա պետ Յուրի Խաչատուրովը բանակում որեւէ պաշտոն, դեր կամ ազդեցություն չունենա եւ երկրորդ՝ Սերժ Սարգսյանը չմիջամտի իր կադրային քաղաքականությանը՝ նշանակում-ազատումներին։ «Այդ ինչ սուտ բաներ են։ Ոչ մեկն էլ ինձ պաշտոն չի առաջարկել, եւ ոչ մի պայմաններ են մենք չենք դրել։ Սուտ բաներ են Ձեզ ասում»,-օրաթերթի հարցին ի պատասխան ասել է Միքայել Հարությունյանը։

Երբ թերթը հարցրել է, թե բացառո՞ւմ է, որ ապագայում իրեն կնշանակեն այդ պաշտոնում, ասել է. «Գիտեք ինչ, այդ հարցը Հարությունյանին միք տվեք, տվեք այն մարդուն, որը ինձ նշանակում է»։ «Որպես պրոֆիեսիոնալ, իհարկե, Հարությունյանն այլ պատասխան չէր կարող տալ, քանի որ դեռ վերջնական որոշում չկա»,-եզրակացնում է «Ժողովուրդը»։