Եգիպտոսում եւ Լիբանանում ստեղծված իրավիճակն է քննարկելու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով այսօր հատուկ առաքելության շրջանակներում մեկնում է ինչպես Եգիպտոս, այնպես էլ Քաթար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մեզ համար կարեւոր է, որ կատարվեն եգիպտական ժողովրդի պահանջները»,- ասել է Դավութօղլուն:

Եգիպտոսում ընդդիմության եւ իշխանությունների հակամարտության 10-րդ օրը նշանավորվել է նոր սպանություններով: Փետրվարի 2-ին Կահիրեի Թահրիր հրապարակում իրար են բախվել նախագահ Մուբարաքի կողմնակիցներն ու հակառակորդները, իսկ այսօր Մուբարաքի կողմնակիցները կրակ են բացել անզեն ցուցարարների վրա: Նախնական տվյալներով` 5 մարդ զոհվել է: