Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 22-ին, ժամը 23:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 61 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ս. Զ.-ի (ծնվ. 1937թ.) բնակարանի դուռը. ում անգիտակից վիճակում հայտնաբերել են հյուրասենյակի հատակին:

Փրկարարները Ս. Զ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: