Հայաստանի արտգործնախարարությունը մշտական կապի մեջ է Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ։
Անկարգությունների արդյունքում տուժած հայ քաղաքացիներ չկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նշենք, վերջին տվյալներով Եգիպտոսում ներկայումս 200 Հայաստանի քաղաքացի կա։ Հայերի մեծ մասը գտնվում է հանգստարանային Շարմ-էլ-Շեյխում։
Փետրվարի 2-ի գիշերը Մուբարաքը Ազգային հեռուստաալիքով հանդես էր եկել ելույթով՝ բնակչությանը խոստանալով բարեփոխումներ իրականացնել։
Չնայած Մուբարաքի խոստումներին՝ Եգիպտոսում վիճակը լարված է մնում, ընդդիմադիրների մեծ մասը շարունակում է պահանջել նրա հրաժարականը։





























