Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի ստեղծվել, այն պարզապես վերականգնում է իր աշխատանքը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հիեցնելով, որ այդ օրգանը ստեղծվել է դեռ 2005թ., եւ դրա աշխատանքը դադարեցվել էր կառույցի ղեկավար, լորդ Ռասել Ջանսթոնի մահվան պատճառով:

Քաղաքագետի կարիքով, ենթահանձնաժողովը ադրբեջանական կողմի համար հարթակ է ծառայելու հայերի վրա ճնշում բանեցնելու համար, սակայն այն չի կարող գործիք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այլ ձեւաչափ տեղափոխելու համար: «Նա ով նման բան է ասում լավ չի պատկերացնում, թե ինչպես է աշխատում Եվրոպայի Խորհուրդը: Եւ ընդհանրապես, ինչ է արել դա իր գոյության ընթացքում: Ոչինչ, անգամ տարածաշրջանային այց չի կարողացել կազմակերպել»,- նկատել է քաղաքագետը:

Նա նշել է, որ թեեւ ենթահանձնաժողովը չի բխում հայկական կողմի շահերից, չարժե բոյկոտել դրա աշխատանքը: «Բոյկոտը սխալ քայլ է դիվանագիտության մեջ»,- ամփոփել է Իսկանդարյանը: