Չինաստանի տարածքում հայտնաբերված հնագույն կրիայի մնացորդները ցույց են տալիս, որ ժամանակակից կրիաների նախնիները բավական շատ են տարբերվել այն արարածներրից, որոնց մենք սովոր ենք:
Կրիաների նախնիների մոտ, ինչպես հաղորդում է Nature-ն, ոչ մեջքին զրահ կար, ոչ էլ որովայնը պաշտպանող պլաստրան: Նրանք սակայն կտուց ունեին:
«Արարածը, որը կրիաների նախնին է, հայտնաբերվել է մոտ երկու հարյուր քսանութ միլիոն տարի առաջ ձեւավորված ժայռի ապարների շերտում: Կրիաների նախնին հիշեցնում է տափակ մողեսի: Մեջքի վահանակները ուշ են առաջացել, սակայն անգամ այս տեսակների մոտ նման որոշակի գոյացություններ են նկատվում», — ասել է Ողնաշարավորների հնէաբանության եւ հնամարդաբանության ինստիտուտի աշխատակից Չուն Լին, հաղորդում է Planet- today-ը:





























