ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ բանակցությունների ժամանակ զգուշացրել է Մոսկվային նոյեմբերին կայանալիք ամերիկյան միջանկյալ ընտրությունների միջամտության մասին, հաղորդում է Reuters-ը:
«Ես հստակ հասկացրեցի, որ մենք չենք հանդուրժի 2018 թվականին միջամտություն (ընտրություններին) եւ մենք պատրաստ ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար», - Ժնեւում Նիկոլայ Պատրուշեւի հետ հինգ ժամ տեւած բանակցություններից հետո ասուլիսում ասել է Ջոն Բոլթոնը:





























