ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը նախագահ Դոնալդ Թրամփին մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում «աղետի գլխավոր հրամանատար» է անվանել:
«Ես կարծում եմ, որ նա աղետ է», - Washington Post-ին ասել է Քարթերը: «Մարդու իրավունքների եւ մարդկանց մասին հոգ տանելու եւ մարդկանց հանդեպ հավասար վերաբերմունքի տեսանկյունից»:
Նրա կինը՝ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը, ավելացրել է, որ Թրամփը ստում է, եւ դրանից «բոլորը կտուժեն»: «Ամենավատն այն է, որ նա չի ասում ճշմարտությունը, եւ դա ամեն ինչին է վնասում», - ասել է նա:





























