Ղազախստանում ապրիլի 3-ին նշանակված են երկրի նախագահի վաղաժամկետ ընտրությունները: Ինչպես ԿազԹԱԳ-ը, վկայակոչելով նախագահական աշխատակազմի տեղեկացված աղբյուրը, հրամանն արդեն ստորագրվել է Նուրսուլթան Նազարբաեւի կողմից: Ըստ աղբյուրի, պաշտոնապես ընտրությունների օրվա մասին կհաղորդվի փետրվարի 4-ին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հունվարի 31-ին Նազարբաեւը որոշել էր իր լիազորությունների երկարաձգման հանրաքվե չանցկացնել, քանի որ Սահմանադրական Խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել նախաձեռնությունը:




























