Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում տեղի կունենա սիմպոզիում նվիրված ղարաբաղյան հակամարտության վերագնահատմանը:

Սիմպոզիումի նպատակն է հակամարտության կարգավորման ուղիների որոնումը: Քննարկման հիմանական թեմաներն են լինելու հակամարտության խաղաղ կարգավորումը տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում եւ ղարաբաղյան հակամարտությունը 2008 թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո:

Քննարկմանը կմասնակցեն փորձագետներ եւ պաշտոնական ներկայացուցիչներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ադրբեջանից: