Օգոստոսի 27-ի երեկոյան Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք շրջաններում Instagram սոցիալական ցանցի զանգվածային խափանում է տեղի է ունեցել: Այս մասին են վկայում Downdetector կայքի տվյալները, որը հետեւում է հանրահայտ ինտերնետ ռեսուրսների խափանումներին եւ անջատումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պորտալի համաձայն, օգտատերերի 58 տոկոսը բողոքել է, որ չի կարողանում թարմացնել նորությունների էջը, 24 տոկոսի բողոքը կապված է սոցցանցի վեբ տարբերակի օգտագործման խնդիրների հետ: 17 տոկոսի հաղորդմամբ, իրենք չեն կարողանում մտնել իրենց անձնական էջը:

Բողոքների մեծ մասն, ըստ պորտալի քարտեզի, ստացվում է ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից: