Թերթը հայտնում է, որ ֆրանսիական «Icomos» հուշարձանների եւ դիտարժան վայրերի խորհուրդը, տեղեկանալով Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային կործանման մասին, պահանջել է Գիտական առաջընթացի ամերիկյան միությունից լուսանկարել Ջուղայի տարածքը «Gigital Glob» արբանյակի միջոցով:

Կատարված լուսանկարները համեմատելով 2003 թվականին արված նկարների հետ, որոնցում դեռեւս երեւում են հայկական խաչքարերը, պարզվում է, որ դրանք իսպառ բացակայում են 2009 թվականին արված լուսանկարներում: Նույն այդ լուսանկարներն ապացուցում են, որ տարածքը վերածվել է ռազմական հրաձգարանի:

Ամերիկայի Հայկական համագումարը ամերիկյան կազմակերպության զեկույցը ուղարկել է Կոնգրեսի բոլոր անդամներին եւ UNESCO-ին: