Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում անցկացված ամենամյա աֆրոկարիբյան կառնավալն ավարտվել է փողոցային ծեծկռտուքով: Տեղի մեկ բնակիչ եւ շուրջ 30 ոստիկան է տուժել: Ավելի քան 370 մարդ ոստիկանական բաժանմունքում է հայտնվել. նրանց մոտ զենք եւ թմրանյութեր են եղել: Այս մասին հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ձերբակալվածներից 156-ի մոտ արգելված նյութեր են եղել, 69-ը տոնի են եկել էլեկտրական շոկերով, մահակներով եւ դանակներով, իսկ 9-ին ձերբակալել են ոտնձգության կասկածանքով:

Աֆրոկարիբյան կառնավալը Նոթինգ Հիլում անցկացվում է 1966 թվականից ի վեր: Պատերազմից հետո Լոնդոնի այս շրջանում բնակություն են հաստատել միգրանտները:

2017 թվականին լոնդոնյան կառնավալի ընթացքում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել: