Մեքսիկական Ազգային թանգարանի գիտնականները, որոնք պեղումներ են անցկացնում Գվատեմալայի սահմանի Չյապաս նահանգում, 7-րդ դարի արտեֆակտ են գտել. դիմակ, որը հնագետները համարում են մայաների թագավորության տիրակալ Պակալ Մեծի դիմանկարը:
20 սանտիմետրանոց դիմակը գտել են հնագոյն տաճարի հետազոտության ընթացքում:
Դիմակը տիրակալին պատկերում է հասուն տարիքում. դրանում երեւում են տիրակալի կնճիռները, ինչն առաջին անգամ հնավորություն է ընձեռել պատկերացում կազմել հասուն տարիքում նրա կերպարի մասին: Պակալը գահ է բարձրացել 12 տարեկանում եւ թագավորել է 615-683 թվականներին, հաղորդում է Моя Планета»-ն:





























