Նոր Զելանդիայում դպրոցականները կլինեն աշխարհում առաջին աշակերտները, ովքեր կսովորեն արհեստական ինտելեկտից, այլ  ոչ թե ուսուցչից, գրում է popmech.ru-ն:

Օկլենդի  Vector էներգետիկական ընկերությունը Soul Machines ընկերության հետ, որը ստեղծում է արհեստական ինտելեկտներ, ստեղծել է ավատար, որն արձագանքում է Ուիլ անվանը:

Ուիլը կսովորեցնեն երեխաներին, թե ինչպես ճիշտ օգտագործել էներգիան: Նա կպատմի նրանց վերականգնվող էներգիայի տարբեր ձեւերի մասին՝ օրինակ արեւի կամ քամու միջոցով: Այնուհետեւ Ուիլը երեխաներին հարցեր կտա՝ ստուգելով, թե որքան են նրանք յուրացրել նյութը: