Հասարակության՝ այս կամ այն հարցի շուրջ ունեցած կարծիքը իմանալու լավագույն միջոցը համազգային հանրաքվեն է",- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների եւ ՀՀ նախագահի՝ այդ հարցով կազմակերպված հասարակական քննարկումների նախաձեռնության մասին՝ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել հայ-թուրքական հարցով նախագահի եւ քաղաքական ուժերի սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդակցությանը, Ա. Մարտիրոսյանն ասել է, որ այդ միջոցառումը կրել է բացառապես իմիտացիոն բնույթ։ «Ինչո՞ւ մասնակցել քննարկումներին, եթե արձանագրություններում, միեւնույնն է, փոփոխություններ չեն մտցվելու։ Եւ ընդհանրապես, հարցերը պետք էր քննարկել մինչ համաձայնության ձեռքբերումը»,-եզրափակել է Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» կուսակցությունը հայ-թուրքական արձանագրությունների մասով հանրաքվե
Պատմություն
Տեղադրություն




























