Ոստիկանությունը մարտական փամփուշտներ է օգտագործել՝ ցրելու Եմենի հարավում տեղի ունեցած ցույցերը, 3 մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Գործակալության տվյալներով, ցուցարարները, որոնք հանդես են գալիս Եմենի հարավային մասի անկախության համար, փետրվարի 3-ի երեկոյան հավաքվել են Էլ-Մուկալլա քաղաքում՝ Հադրամաուտ նահանգի վարչական կենտրոնում: Ականատեսների վկայությամբ, իրավապահները ակցիայի մասնակիցների դեմ ռազմական փամփուշտներ եւ արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել:
Երեք մարդ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Հակակառավարական ցույցերը հարավեմենական նահանգներում կազմակերպում են «Հարավի շարժման» տեղական կոմիտեները, որոնք հանդես են գալիս Եմենի Հանրապետությունից անջատվելու օգտին:





























