ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ եւ ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի եւ տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջեւ կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 109.990.200 դրամի վնաս, որից ծառայողական քննության ընթացքում վերականգնվել է 80.453.000 դրամը:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու եւ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու եւ ոստիկանության ՊՊԳ վարչության ԿՕ եւ ՀՁՊ գնդի համապատասխան աշխատակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար: