Երեւանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին:

Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00 :

Այգու տոմսարկղը բաց կլինի մինչեւ 20:00-ին:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչեւ 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաեւ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:

Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված եւ հաստատության տնօրենի կողմից հաստատված ձեւաթուղթը: