Երեւանի ավագանու ընտրություններում ոչ բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեն: Այս ակնհայտ ճշմարտությունն օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց քաղաքագետ Արմեն Բադալյանը: Սակայն, միեւնույն ժամանակ, ըստ քաղտեխնոլոգի, կա մի գործոն, որը կազդի ընտրական գործընթացի վրա, այն է հետհեղափոխական  էյֆորիան:

«Էյֆորիա դեռ բավականին բարձր է: Կառավարության նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքը նույնպես կազդի: Իհարկե, ոչ բոլորը կմասնակցեն՝ ընտրություններին հաղթելու համար: Ես ենթադրում են, որ «Իմ քայլը», ունենալով այդ երկու գործոններն իր տրամադրության տակ, բավականին բարձր տեղ կզբաղեցնի»,- ասաց Բադալյանը:

Ընդ որում, նա չբացառեց, որ ԲՀԿ-ն նույնպես բավականին բարձր դիրք կզբաղեցնի՝ հավելելով, որ այն կարող է նույնիսկ երկրորդ տեղը զբաղեցնել: Երրորդ տեղը, ըստ փորձագետի, ամենայն հավանականությամբ կզբաղեցնի «Լույս» դաշինքը, չորրորդը՝ ՀՅԴ-ն՝ հաղթահարելով 6 տոկոսանոց շեմը:

Միեւնույն ժամանակ, ըստ Բադալյանի, նոր ձեւավորված դաշինքները, ամենայն հավանականությամբ, չեն անցնի: Քաղաքագետը նշեց, որ «Երկիր ծիրանին» հնարավորությունները 50/50-ն են՝ հավելելով, որ մարդիկ ամենայն հավանականությամբ կքվեարկեն ոչ թե մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուների համար, այլ նրանց, ովքեր կանգնած են նրանց հետեւում, այսինքն, հիմնականում՝  Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի համար: