Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները յուրահատուկ կլինեն, քանի որ Հայաստանում հեղափոխությունից հետո առաջինն են լինելու: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերից եւ ոչ մեկը հանդես չի գալիս որպես ընդդիմություն:

«Սրանից էլ կբխի հետագա ռազմավարությունը: Հիմնական ռազմավարությունը կուղղվի մայրաքաղաքի նախկին իշխանությունների դեմ: Կասվի, որ նրանք Երեւանն իբր թալանել են, իսկ մենք դա չենք անի: Քննարկումները հիմնականում կվարվեն նախընտրական ծրագրերի կետերի շուրջ»,- պարզաբանեց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը միեւնույն ժամանակ չսկսեց գուշակել, թե այս կամ քաղաքական ուժերը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին որ տեղերը կզբաղեցնեն՝ միայն նշելով, որ հեղափոխական էյֆորիան դեռեւս պահպանվում է, եւ սա որոշակի դեր է կխաղա ձայների բաշխման հարցում:

Մասնավորապես՝ շատ բան կախված կլինի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքանով ներգրավված կլինի ընտրական գործընթացին: «Կարծում եմ, որ նրա քաղաքական ուժն այս ընտրություններուն կհաղթի, եւ հիմնական պայքարը կընթանա երկրորդ տեղի համար: «Լույս» դաշինքը իրեն զուգակցում է լիբերալ դաշինքի հետ, եւ եթե նրան հաջողվի ընտրազանգվածին իր շուրջը համախմբել, ապա նրա եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ կարող է սկսվել լուրջ պայքար»,- շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ մեծ թվով քաղաքական ուժերի համար  այս ընտրությունները կլինեն նրանց իրական հնարավորությունների եւ պոտենցիալի ստուգման նման մի բան: