«Բերեգինյա» ազգային պարկի խմբում երեք սապատավոր կետերի մասնակցությամբ հիանալի տեսանյութ է տեղադրվել: Տեսանյութին կից գրված է. «Երկար ժամանակով խորասուզվելուց հետո կետերը որոշ ժամանակ ջրի մակերեւույթի վրա են անցկացնում: Կետերը դանդաղ եւ նրբագեղ շարժվում են, այնուհետ ջրի շիթեր են արտաշնչում եւ խորասուզվում կեր որոնելու», գրում է «Մոյա պլանետան».
Մեկնաբանություններում խմբի մասնակիցը գրել է. «Ծիածան են արտաշնչում»: Եվ իրոք, կետերի արձակած ջրի շիթերը արեւի տակ ծիածան են դառնում:





























