Xiaomi ընկերությունը շարունակում է Youpin հարթակում արտադրանք թողարկել. այս անգամ արտադրողը ներկայացրել է մեքենաների համար օդի թարմացուցիչ, գրում է Factom-ը:
Վերջին նորույթը մշակվել է Shanghai Shuo Mi Technology սթարթափի կողմից, որը հիմնականում մասնագիտացած է սմարթֆոնների եւ մալուխների պատյանների արտադրությունում:
Կոմպակտ թարմացուցիչն ամրացվում է տրասնպորտային միջոցի օդափոխման համակարգին, բույրի ստացման համար օգտագործվում են միայն բուսական էքստրակտներ՝ առանց սպիրտի, դրանք մարդկանց համար վտանգավոր չեն:
Թարմացուցիչի գինը 9 դոլար է:





























