Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալու դեպքում ուժերի ինչ վերադասավորումներ պետք է սպասել։
«Եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա կոնսոլիդացիոն կենտրոն, «Լույս» դաշինքը կդաշնակցի ՔՊ-ին, Հանրապետականն ու Դաշնակցությունը կսատարեն Ռոբերտ Քոչարյանին, իսկ ԲՀԿ-ի պարագայում չի երեւում՝ ինչ կարող անել։ ԲՀԿ-ն զգույշ ուժ է եւ սիրում է լինել մեջտեղում»,–նշեց նա։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն իր դեմքով որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, ապա նրա շանսերը զրոյական են, իսկ «եթե նա հզորանա եւ այլ դեմքով ներկայանա, այնպիսի ուժի հետ, որին քաղաքացիներն ավելի լոյալ են վերաբերվում, ապա շանսերն ավելի մեծանում են»։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն։




























