Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին հաղթելու ռեալ շանսեր ունեն «Իմ քայլը», «Լույս» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ եւս մի քանի ուժեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու շանս, որոնց թվում՝ ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», «Երեւանցիներ» դաշինքը։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբերի 23-ին, դրան կմասնակցեն կմասնակցեն 12 կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ։