ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունել է միջուկային կամ հրթիռային փորձարկումներ չանցկացնելու Փհենյանի որոշումը, սակայն նշել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դեռ շատ բան ունի անելու, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեան «միակ երկիրն է, որը պարտավորություններ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով»: Նա նշել է, որ շատ աշխատանք կա կատարելու: Պոմպեոն նշել է, որ շարունակվում են Կիմ Չեն Ընին համոզելու ջանքերը՝  «Հյուսիսային Կորեայի ժողովրդի պայծառ ապագայի համար ռազմավարական տեղաշարժ կատարելու համար»: