Սեպտեմբերի 5-ին ժամը 01.30-ին հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արամ Օ.-ն: Ժամը 02.05-ին կրկին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1965 թ. ծնված Առաքել Ա.-ին, որը հայտարարել է, որ իրենց փողոցում դանակահարվել է:
Ժամը 04.50-ին հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել՝ «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Գառնիկ Խ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վիճաբանության ժամանակ: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 01.00-ին Ներքին Շենգավիթի 6-րդ եւ 13-րդ փողոցների խաչմերուկում հիշյալ անձանց մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Հարություն Գ.-ն՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով: Պարզվել է նաեւ, որ Հարություն Գ.-ն ժամը 04.10-ին «Զվարթնոց» դանավակայանից Երեւան-Մոսկվա չվերթով լքել է ՀՀ տարածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հարություն Գ.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի եւ 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:




























