Իսրայելը «Հըզբոլլահի» շարժումից պաշտպանվելու համար Լիբանանի հետ սահմանին արգելափակիչ կառույցներ է կանգնեցնում:

«Հըզբոլլահի հիմնական սպառնալիքները հրթիռներն են եւ Իսրայելի տարածքի վրա հարձակումները », - հայտարարել է իսրայելական բանակի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է DW-ն:

Կառույցն իրենից ներկայացնում է 7 մետր բարձրությամբ բետոնե պատ, որի գագաթին փշալալերից 2 մետրանոց ցանկապատ է ամրացված: Բանակի տվյալներով, 11 կմ կառույցներ են ստեղծվել: 2 տարի անց դրանք կկառուցվեն իսրայելա-լիբանանյան սահմանի ողջ երկայնքով, որը մոտ 130 կմ է: Շինարարության արժեքը 406 մլն եվրո է: