Emirates ավիաընկերության ինքնաթիռից հոսպիտալացված ուղեւորներից 10-ի մոտ, որոնք նախօրեին Դուբայից ժամանել էին Նյու Յորք, գրիպ է ախտորոշվել: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«10 հոսպիտալացված հիվանդներից ստացված անալիզներում գրիպ հայտնաբերվեց», - Twitter-ում գրել է նա:
Նախօրեին թռիչքի ժամանակ մոտ 100 ուղեւոր տկարությունից էր բողոքել: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը կարանտինի էր ենթարկվել:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները հետազոտել են բոլոր ուղեւորներին, որոնցից 19-ը ճանաչվել են հիվանդ: Հիվանդանոց է տեղափոխվել է 10 մարդ, մնացած 9-ը հրաժարվել են բժշկական օգնությունից:
Նյու Յորքի քաղաքապետարանը չի բացառում, որ տկարությունից բողոքող ուղեւորները կարող էին գրիպով վարակվել Մեքքայում, որտեղ օդանավը միջանկյալ վայրէջք էր կատարել:



























