Երեւանում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել: 40-45 տարեկան տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբն ու «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն»-ի փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:





























