Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշը դատապարտվել է 5 տարի ազատազրկման։

Թուրքական CNN-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը քուրդ գործչին մեղավոր է ճանաչել «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու մեջ» եւ 5 տարվա ազատազրկման դատապարտել։

Սելահաթին Դեմիրթաշի դեմ դեռեւս կան բազմաթիվ դատական գործեր եւ նրա ազատազրկան տարիների քանակը կարող է մի քանի տասնյակի հասնել։