ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից:

Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36, (010) 29-44-64 հեռախոսահամարներով: