Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել հանրապետության վարչական սահմանները հստակեցնելու համար հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է Kommersant.ru- ն:
Փաստաթուղթը հրապարակված է նախագահի աշխատակազմի եւ Չենչնիայի կառավարության կայքում:
«Հանձնարարում եմ Չեչենական Հանրապետության պետական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Չեչնիայի վարչական սահմանը որոշելիս ծագած հարցերի լուծմամբ», - ասված է հրամանագրում:
Հանձնաժողովի խնդիրներ են՝ սահմանների որոշման համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ նյութերի հավաքում, ինչպես նաեւ վիճելի հարցերի լուծում: Կադիրովը մտադիր է անձամբ վերահսկել հանձնաժողովի աշխատանքը:




























