Հյուսիսատլանտյան դաշինքը հետեւում է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ռուսական ռազմածովային ուժերի ավելացմանը: Այս մասին տեղեկացնում է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն վերահսկում է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակը, որտեղ Ռուսաստանը զգալի ուժեր է տեղակայել, ներառյալ հրթիռներով համալրված նավեր», - շաբաթ Twitter-ում գրել է նա:

Մանեւրների շրջանակում հրթիռային գործնական կրակոցներ են իրականացվել՝ ինչպես նավերից, այնպես էլ ուղղաթիռներից եւ ինքնաթիռներից: