ՆԱՏՕ-ն առաջվա պես տեսնում է իր շարքերում Ուկրաինային ու Վրաստանին, սակայն ներկայումս այդ երկրները չեն համապատասխանում դաշինքի չափանիշներին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 18-ին Բրյուսելում ընթացող խորհրդաժողում, որը կազմակերպել է «Կարնեգի Եվրոպա» ֆոնդը։

«Մենք շատ հստակ որոշում ենք կայացրել 2008 թվականի Բուխարեստի հանդիպմանը, որի համաձայն, Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Եվ իհարկե, այդ դեպքում ենթադրվում է, որ նրանք պետք է պահպանեն անհրաժեշտ բոլոր չափանիշները»,- հայտարարել է Ռասմուսենը՝ միաժամանակ նշելով, որ այդ երկրներն առայժմ չեն համապատասխանում այդ չափանիշներին։