Սոլսբերիում Սկրիպալների թունավորման մեջ մեղադրվողներին, եթե նրանք լքեն Ռուսաստանի տարածքը։ Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն՝ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը Բի Բի Սի-ի հետ հարցազրույցի ժամանակ։
«Եթե նրանք երբևէ լքեն Ռուսաստանի տարածքը, մենք նրանց պատասխանատվության կենթարկենք»,- ասել է նախարարը։ Սակայն, նա նշել է, որ իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը փոքր է, քանի որ Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանն էքստրադիցիայի հարցերով պայմանավորվածություն չունեն։




























