Լոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Հովհաննիսյանն իր վարած Renault մակնիշի 879 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Ծաղկունք» ռեստորանային համալիրի մոտ քարե պարսպին եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Մեգաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում: